Ես չունեմ արծաթ և ոսկի գանձեր,
Որ քեզ կտակեմ, կաթոգին տղաս.
Արդ լավ խորհուրդը գանձից էլ է վեր.
Կյանքում այս խոսքս գեթ չմոռանաս...
Իսկ ի՞նչ է արծաթ և ոսկու գանձը
Մաքառման արդյունք, բուն ոճիրության,
Որին տմարդն է նվիրել անձը,
Նահատակ դարձել հանուն պճնության:
Սիրիր քո չքնաղ վեհ հայրենիքը.
Ակունքը կյանքի, բյուր երազների,
ՈՒր ժպտում է քեզ անգին գալիքը.
Գալիքը հզոր ոսկե հույզերի:
Ի՞նչ է հայրենիք կոչված այս բառը.
Մի վեհ օթևան բյուրավոր մարդկանց,
Որին թե մարդը նայի նենգ, դառը
ՈՒղին իր առաջ կդառնա անանց:
Օտարի հողում մարդն օտար է միշտ.
Նա չունի անդորր, կամ մի կարեկից,
ՈՒր կարողանա թոթափել իր վիշտ,
Ազատել անձն անել ոստայնից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/592078960831483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել