Kiss.am-ը գրում է.
Երբևէ մտածել ե՞ք, որ մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Բազմաթիվ հոգեբանների պնդմամբ դա առավել քան իրատեսական է, և կամա թե ակամա մենք ենթարկվում ենք այդ օրինաչափությանը: Միասին բացահայտենք գունային հոգեբանությունը:
Սովորաբար բաց գույները թվում են թեթև և խաղաղության խորհուրդ են կրում իրենց մեջ, մուգ գույները ուշադրություն են գրավում, սակայն պետք է ի նկատի ունենալ , որ մարդը յուրօրինակ անհատականություն է, և հաճախ միևնույն գույնը կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա:
Բաց վարդագույն
Վարդագույնը խորհրդանշում է նրբությունը եվ քնքշությունը, այն հանդիսանում է պասսիվ գույն, հանգստացնում է, մեղմացնում է զգացումները, թուլացնում ջզաձգված նյարդերը:
Ավելի վառ գույները բարձրացնում են տրամադրությունը և հաղորդում լավատեսություն:
Կարմիր գույն
Կրքի և խենթության խորհրդանիշ է: Այն գրավում է մարդկանց ուշադրությունը, դարձնում ակտիվ ու նույնիսկ ագրեսիվ: Սակայն մի պարզ ճշմարտության համաձայն` կարմիրի առաջացրած ազդեցությունը որքան բռնկուն ու գայթակղիչ է, նույնքան էլ` վաղանցիկ :
Նարնջագույն
Բարձրացնում է տրամադրությունը և հաղորդում ստեղծագործական ակտիվություն: Այս գույնի սիրահարները սովորաբար լավատես մարդիկ են և օժտված են մեծ նախաձեռնողությամբ (էնտուզիազմով):
Դեղին
Դեղինը խորհրդանշում է լավատեսություն, ուրախություն,, ջերմություն: Դեղինը արևի գույնն է և համարվում է նաև իմաստության ու բանականության խորհրդանիշ:
Սպիտակ
Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, հավատարմություն, անմեղություն, ճշմարտություն և ազնվություն:
Սև
Սևը լի է գաղտնիքներով, զսպվածությամբ, ինքնաբերաբար հարգանք է առաջացնում
Կանաչ
Կանաչ գույնը մարդու վրա թողում է հանգստացնող, ներդաշնակող ազդեցություն, դրականորեն ազդում է տեսողության վրա, հաղորդում է ինքնավստահության, պաշտպանվածության, կայունության զգացում:
Երկնագույն
Թեթև տխրության խորհուրդ է կրում իր մեջ և նույնացվում է ջրի ու սառույցի հետ: Գույնը ունակ է մեծացնելու տեսողական մակերեսը: Երկնագույնը հաղորդում է վստահություն, արժանապատվության զգացում: Ըստ հետազոտությունների` մարդկանց գերակշռող մասը նախապատվություն է տալիս հենց այս գույնին:
Կապույտ
Կապույտը ավելի հագեցած և արտահայտիչ գույն է. խորհրդանշում է երկրագունդը: Համարվում է գործնական գույն և ինտելեկտի խորհրդանիշ:
Մանուշակագույն
Առաջացնում է ճնշվածություն, տխրություն: Այն համարվում է հոգևոր գաղտնիքների և արժանապատվության խորհրդանիշ, երբեմն առաջացնում է անկումային տրամադրություն, իսկ ավելի բաց տոները ռոմատիկ տրամադրության գրավական են: Մանուշակագույնը համարվում է կանանց հոգեբանության վրա ազդող գույն և հաճախ օգտագործվում է կանացի ապրանքների արտադրության մեջ:
Մոխրագույն
Համարվում է չեզոք գույն, զուրկ է ջերմությունից, սակայն ի տարբերություն կարմիրի՝
լի է արժանապատվությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել