ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրոպական  խորհրդի որոշումը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու մասին:
«Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի որոշումը՝ ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը Հայաստանում: Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունն ու նրանց մասնակցությունը տեղում»,- գրել է  Միրզոյանը X-ի իր էջում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել