
ArmLur.am-ը տեղեկանում է, որ երգիչ Սարո Թովմասյանին Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ու զրկել են վարորդական իրավունքից:
Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնի երգիչը այս որոշման համար դիմել է ՀՀ վարչական դատարան ու դատարանով փորձում է վերականգնել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը:
Մասնավորապես հայցը դատարան ներկայացվել է այս տարվա հունվարի 29-ին: Իսկ ահա վարորդական իրավունքից Ներքին գործերի նախարարությունը հայտնի երգչին զրկել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին:
Վարչական դատարանում հայտնի երգչի գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1437905/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել