
Փաստորեն՝ Աննան որոշել է յուրատեսակ դաստիարակչական միսիա վերցնել իր վրա. այսուհետ նա է որոշում՝ որն է կարևոր կամ անկարևոր, նա է որոշում՝ պե՞տք է պլաններ կազմել 10 տարվա կտրվածքով, թե՞ առանց պլանավորման էլ կարելի է գնալ յոլա:
Սա վայրենություն է, ուղղակի անպատկերացնելի ինչ-որ մի բան: Գուցե հայտարարագիր լրացնելն ընտանիքի պլանավորման տեսանկյունից է՞լ է շատ կարևոր, գուցե այդ մասին խոսե՞ր Աննան: Աննան պատրաստ է իր երկար քիթը մտցնել մարդկանց անկողիններն էլ, զուգարանի ծակն էլ, միայն թե կարողանա համոզել: Նա ինքն իր վրա հիմա ղժժում է ու չի հավատում, որ կգտնվի գեթ մեկը, ով կուտի այն կուտը, որով Աննան փորձում է հիմարացնել ողջ հանրությանը:
Ճիշտ էլ անում է, որ չի հավատում. ոչ ոք իսկապես չի պատրաստվում Նիկոլի առաջ փռել սեփական կյանքի ու կենցաղի մանրամասները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3676
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել