Lurer.com-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ բացահայտել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ոչ լեգիտիմության մասին ճշմարտությունը։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը պարզապես փաստեց։ Իրոք, Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է, բայց նա շարունակում է որոշումներ կայացնել բավականին լկտիաբար, ընդ որում՝ ճակատագրական, ռազմավարական։ Այս ամենը լուրջ հարցեր է առաջացնում», - ասել է սենատորը:
Նախօրեին Պուտինը ասել էր, որ Զելենսկին ներկայումս չի կարող չեղարկել Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող իր իսկ հրամանագիրը, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, և նա պետության օրինական ղեկավար չէ։ Բացի այդ, պետության ղեկավարը խոսել է 2022 թվականին Ստամբուլում խաղաղ բանակցությունների առաջընթացի մասին և բացատրել, թե ինչու են Կիևի ներկայացուցիչները, իր տեսանկյունից, հրաժարվել դրանցից։
Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվում ռազմական դրության պատճառով. Ուկրաինայում ռազմական դրությունը մի քանի անգամ երկարացվել է։