
2008-ից 2018 թվականներին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, Հայաստանը ոչ միայն հաղթեց Արցախյան քառօրյա պատերազմում, այլև մեծ նվաճումներ ունեցավ ընդհանուր դիվանագիտական և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այդ տարիներին ևս 12 երկիր և տասնյակ միջազգային կազմակերպություններ պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Նրանց թվում են Գերմանիան, Չեխիան, Բելգիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, որը 2015 թվականին վերահաստատեց իր դիրքորոշումը՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։
Սակայն այսօր, Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, մենք ականատես ենք դառնում պատմական ձեռքբերումների նսեմացման և զիջումների խայտառակ քաղաքականության։ Փաշինյանը հանձնեց Արցախը, սակայն փորձում է արդարանալ՝ հայտարարելով, որ այն իբր «նախկինում արդեն հանձնված էր»։ Հռետորական հարց է առաջանում՝ արդյոք որոշ ժամանակ անց Ալեն Սիմոնյանը չի վախենա «եղեռն» բառն օգտագործելուց այնպես, ինչպես հիմա վախենում է ասել «Արցախ»։
Չեմ զարմանա, եթե Հայոց ցեղասպանությունից հրաժարվելուց հետո Փաշինյանը հայտարարի, թե դրա հիմքը դրվել է դեռ 1915 թվականից՝ նախորդ առաջնորդների կողմից։ Այսօրվա իշխանությունն իր քայլերով և հայտարարություններով ոչ միայն վտանգում է ազգային արժեքները, այլև փորձում է ստվերել այն նվաճումները, որոնք կերտվել են հայ ժողովրդի հերոսական պայքարով և պետական հստակ քաղաքականությամբ։
Սակայն պետք է հասկանալ, որ Հայաստանի ժողովրդի հիշողությունն ու պայքարի ոգին ավելի ուժեղ են, քան որևէ իշխանության կարճաժամկետ քաղաքականությունը։ Մենք պետք է պաշտպանենք մեր պատմական արդարությունն ու ազգային ինքնությունը՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր պատրաստ են զոհաբերել դրանք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3805137853133148/?mibextid=wwXIfr&rdid=VV8RUGzRBQTYtN0X#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել