
Lurer.com-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող Vibe սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել է նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 երիտասարդմուտք են գործել սրճարան և հարվածներ են հասցրել վերջինիս:
Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին։
Համացանցում տարածվել են վերոհիշյալ տրանսգենդեր տիկտոկերի լուսանկարները։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/617074/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել