Esem.am-ը գրում է.

Այս օրերին հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, ում ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է,մասնակցում է “Elite model Look” միջազգային մրցույթի հայաստանյան փուլին:

Ըստ Աննայի` երբևէ չի մասնակցել մոդելային կամ գեղեցկության մրցույթի: Նրա խոսքերով` նման մրցույթին մասնակցելու պատճառները շատ տարբեր են. «Որքան էլ ես հարգեմ ու շնորհակալ լինեմ այն հեռուստաընկերություններին, որոնց շնորհիվ մի շարք հաջողությունների եմ հասել, պետք է նշեմ, որ այստեղ առաջ գնալու տեղ չկա: Ինքս իմ մաշկի վրա զգացել եմ, որ այստեղ ինչ էլ անես, միևնույնն է, լճանում ես, բոլոր ճանապարհները փակ են,- նշեց հաղորդավարուհին` հավելելով,- սա համաշխարհային շուկա մտնելու, նոր հաղթանակներ, բարձունքներ գրավելու և, ինչու չէ, նաև գումար աշխատելու հիանալի հնարավորություն է: Կարծում եմ` աշխատելով նման հեղինակավոր մրցույթի շրջանակներում` մարդը կատարելագործվում է: Այնտեղի պրոֆեսիոնալիզմը հաստատ տարբերվում է ու արդյունքն էլ այլ է լինում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել