Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ-ը շուտով հազարավոր զինվորներ կուղարկի Մեքսիկայի հետ սահմանի պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ներկայումս ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ավելի քան երկու հազար զինծառայող կա։ Նրանք վերահսկում են իրավիճակը, իրականացնում են տրանսպորտի տեխնիկական սպասարկում, աշխատում են վիճակագրական տվյալների հետ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ի լրումն վերոնշյալ առաջադրանքների, օգնական ուժերը կզբաղվեն օդային օպերացիաներով, սպառնալիքների վերլուծությամբ և կհետևեն միգրանտների հոսքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել