Starnews.am-ը գրում է․

Տևական ժամանակ է, ինչ երկար տարիների «Չէին սպասում»-ի կազմը փոխվել է, և այսօր բավականին ռեյթինգային ծրագրում  Սուրենին  փոխարինում է Վահան Միրաքյանը: Սուրենը երեկ իր հարցազրույցում նշել է կոնֆլիկտի մասին, ապա հավելել, որ վստահ է, որ բարդ է Վահանի համար.

«Այդ տղան իմ պիտակումով պետք է մի քիչ ուղղությունը փոխի, որովհետև ես այլ կերպ էի վարում, և հիմա իմ դերում գտնվելը շատ բարդ է»: 

Այս և հաղորդման հետ կապված այլ հարցերի շուրջ StarNews.am-ը կապ հաստատեց Վահանի հետ, ով նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հարցազրույցի մասին է խոսքը, իսկ հարցազրույցին ծանոթանալուց հետո էլ չցանկացավ մեկնաբանել Սուրեն Շահվերդյանի խոսքերը:

Փոխարենը նա պատմեց հաղորդաշարում իր ներգրավվածության որոշման ու ստացած առաջարկի մասին.

«Առաջարկը շատ անսպասելի էր: Ամեն ինչ կսպասեի` բացի այդ առաջարկից: Շնորհիվ Դավիթի` հասցրել եմ այն շատ արագ իմը դարձնել հաղորդումը և սիրել եմ առաջին իսկ վայրկյանից: Իսկ թե ինչու հենց ես, առավել ճիշտ կպատասխանի հաղորդման հեղինակ և պրոդյուսեր Դավիթ Վարդանյանին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել