Հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան- Բուլղարիա ֆուբոլային խաղի շրջանակներում ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբից, որպեսզի Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքը ներկայացնող ՈՒրալ ֆուտբոլային ակումբի պաշտպան, թիմի ավագ, ԴԵՆԻՍ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ հրավիրվի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական:
Երկրի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին հերթին պետք է ներկայացնի ֆուտբոլասեր հանրության շահերն ու սկզբունքները, այլ ո՜չ մեկ մարդու սկզբունքները` ի դեմս ՀՖՖ նախագահ Նեմեց Ռուբոի, ով, առանց հստակ պարզաբանումների, հայտարարել է, թե քանի դեռ նա զբաղեցնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը, Դենիս Թումասյանը հանդես չի գա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին հերթին պատկանում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, և ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, այլ ո՜չ մեկ մարդու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել