Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու հարցում անհրաժեշտ է պարզել հենց գրենլանդացիների կարծիքը, ինչպես դա արեց Ռուսաստանը Ղրիմի և Դոնբասի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Կարծում եմ, որ մենք պետք է նախ լսենք գրենլանդացիներին»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս իրավիճակը համեմատել է այն բանի հետ, թե ինչպես է Ռուսաստանը 2014 թվականին «լսել» Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչներին։

Նախօրեին Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն ասել էր, որ կղզու բնակիչները չեն ցանկանում լինել ո՛չ դանիացի, ո՛չ էլ ամերիկացի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել