Մանրանալ չեմ սիրում, բայց #սատանան_թաքնվում_է_մանրուքներում։
Երկու նկարների համեմատությունից ամեն ինչ պարզ է, բայց ստիպված եմ հատուկ պարզաբանել բութ ծնված ու լկտի մեծացածների համար։
Սկայպը (Skype to Phone ծառայությունը) անհիշելի ժամանակներից պահպանել է իմ չօգտագործած $0.08 գումարը, որը կարող եմ մեկ հպումով ակտիվացնել ու նորից օգտագործել։
Նիկոլի իշխանությունը վերջին մեկ շաբաթում արդեն ինձնից 300 դրամ յուրացրել է ժամկետանց QR տոմսերի տեսքով։
Ի դեպ այս նկարի QR տոմսը դեռ չորս օր պիտանի կլինի ավտոբուսով, կամ մետրոյով մեկ ուղևորության համար։ Եթե Ձեր ձեռքերը մաքուր են` խնդրում եմ այն օգտագործեք ի նշան ինձ հետ համերաշխության։ Ես էլ առցանց կիմանամ, որ դեռ կան մարդիկ, ովքեր վստահ են իրենց սեփական ազնվության վրա ու չեն վախենում առաջինը լինել։
Իսկ յուրացնողները պետք է իմանան, որ վաստակած մարդուց յուրացրած 300 դրամը իրնց բկին է կանգնելու։
Կամ էլ, ինչպես ասում էր լուսահոգի հայրս. - Հարամ հացը մի օր իրենց զավակների քթից է դուրս գալու։
Եւ դա անեծք չէ, քանի որ ոչ ոքի արգելված չէ ազնիվ լինել, այդ թվում որոշումներ կայացնող բարձր պաշտոնյաներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.khachatryan.h/posts/pfbid0rdwm84T2PgiwJDAwRzn4HqxNRjCasU5G1qU1fLSuVDvsCPw5E573Hi5PNJucGargl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել