
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2, թիվ 1-ին և թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Գեղամ Մանուկյանը, պարեկ Տաթևիկ Ռոստոմյանն ու կրտսեր պարեկ Վարուժան Խուդավերդյանը՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Պարզվել է, որ տարածքում առկա է ծխապատ գոտի և հրշեջները իրականացնում են հետախուզում՝ կրակի օջախ կամ օջախներ հայտնաբերելու համար։
Դեպքի վայր է ժամանել նաև փրկարար ծառայության ԲԱՎ հերթապահ խումբը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/01/12/1276423
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել