Lurer.com-ը գրում է․

ՌԴ Տոմսկում առաջին դասարանցին փորձել է խաղային արժույթ վաստակել և ծնողների անունով մի քանի վարկ է վերցրել գրեթե կես միլիոն ռուբլու չափով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը, գրում է Gazeta-ն։

Յոթամյա աղջկա մայրը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ ասելով, որ իր դստերը խաբել են։ Պարզվել է, որ երեխան հայտնի օնլայն խաղ է խաղում։ Նա հաղորդագրություն է ստացել մեսենջերներից մեկում, որ վաստակել է խաղային արժույթ:

Այն վերցնելու համար անհրաժեշտ է եղել լուսանկարել ծնողների հեռախոսները։ Հետևելով խաբեբայի ցուցումներին՝ անչափահասը ծնողների անունով առցանց վարկեր է վերցրել և խարդախների հաշվեհամարներին փոխանցել է ավելի քան 460 հազար ռուբլի գումար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել