
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում օգնություն են ցուցաբերել «Nissan»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ մյուս վարորդները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Իսկ վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ մեքենաները հայտնել էին ճանապարհի մեջտեղում։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/01/10/1276355
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել