Հունվարի 10-ին, ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի իր տան բակում 52-ամյա Անդրանիկ Թ.-ն իր մոտ եղած, իրեն պատկանող որսորդական հրացանով կրակելով իր վրա, ինքնասպան է եղել: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել