....Մի ամուսնական զույգ տեղափոխվում է նոր բնակարան... Առավոտյան,երբ կինը հազիվ նոր էր արթնացել, մոտենում է պատուհանին ու տեսնում,որ հարևանուհին լվացք է փռում. _ Տես, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,_ ասաց կինը ամուսնուն: _ Հավանաբար նա վատ որակի օճառով է լվացել. պետք է նրան սովորեցնել կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի,_ առանց աչքը թերթից կտրելու` ասաց ամուսինը: Ամեն անգամ,երբ հարևանուհին լվացք էր փռում, այս կինը զարմանում էր նրա վրա,որ լվացքը կեղտոտ է... Մի հիասքանչ առավոտ, կինն արթնանում է ու պատուհանից դուրս նայում. զարմացած բացականչում է. _ Օ~~, սպիտակեղենը մաքուր է, հավանաբար նա սովորել է լվացք անել: _ Դե, ոչ,_ ասաց ամուսինը,_ պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել ու լվացել եմ մեր պատուհանի ապակին... Այսպես էլ կյանքում է. ամենինչ կախված է նրանից,թե ինչ պատուհանից դու կնայես ամեն ինչին... մինչև ուրիշներին քննադատելը, պետք է համոզվենք, որ Մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են ....
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2013/09/blog-post_8177.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել