Tert.am-ը գրում է․

Ժամեր առաջ զանգվածային հրաձգության դեպք է տեղի ունեցել Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում։ Տղամարդը գնդակահարել է 10 մարդու և վիրավորել չորսին, զոհերի թվում կան երեխաներ։ Այս մասին հայտնում է Риа новости-ն։


Տղամարդը փորձել է սպանել ինքն իրեն, երբ նրան շրջապատել են ոստիկանները, նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Լրատվամիջոցները գրում են, տղամարդը՝ Ացա Մարտինովիչը սրճարանում վիճել է ինչ-որ մեկի հետ, ատրճանակի հետևից գնացել տուն, վերադարձել և  սկսել կրակոցներ արձակել։ 

Հետո նա կրակոցներ է արձակել այլ վայրերում։ Մարտինովիչի մոտ 2022 թվականին ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել։ Նրան դատապարտել են երեք ամսվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանում գործի քննության պատճառով դատավճիռը չի մտել ուժի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել