Ուրախությամբ հետևում եմ, թե ինչպես են մի խումբ եռանդուն երիտասարդներ ձեռնարկել և պատվով իրականացնում «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը, որը շատ պարզ, բայց միաժամանակ վեհ նպատակ ունի՝ օգնել կարիքավորներին:
«Դու միայնակ չես»....Կարծում եմ, այսքանով ամեն ինչ ասված է։ Իսկապես հրաշալի է հետևել, թե ինչպես է հայը անշահախնդրորեն նեցուկ կանգնում հային: Իմ խորին համոզմամբ, բարությունը և կողքինի հոգսի հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունքն են հային իսկապես բնորոշող գծերը, որոնցով պետք է հպարտանալ: 
Ես ևս չէի կարող անմասն մնալ մարդասիրական այս նախաձեռնությունից ու իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու կազմակերպիչներին: 
Անկեղծ համոզված եմ, որ այս նախաձեռնության շուրջ հավաքված մարդկանց թիվն օրեցօր բազմապատկվելու է, և նաև կոչ կանեմ քաղաքապետարանի աշխատակազմին ևս միանալ մարդասիրական այս նախաձեռնությանն ու հնարավորությունների սահմաններում աջակցել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել