
Lurer.com-ը գրում է․
Ամերիկացի գործարար և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «բոլոր ժամանակների չեմպիոն»։ Այս մասին նա գրել է X սոցցանցում՝ դրանով իսկ մեկնաբանելով Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի չափով ԱՄՆ օգնություն տրամադրելու մասին հաղորդագրությունը։
«Բոլոր ժամանակների չեմպիոն»,- շեշտել է Մասկը։ Զելենսկին, ըստ ամերիկացի գործարարի, նման կոչման է արժանի ԱՄՆ-ի «ամենամեծ դրամական կողոպուտներից մեկի» համար։
Ավելի վաղ՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինային գրեթե 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/612012/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել