2024 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի  Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ 86 միլիոն 625 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 30,000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել նշված հողամասի օտարման աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել