ՔՊ-ականները շարունակում են շեֆի քարոզչական «կուտը» ժողովրդին զոռով պարտադրելու փորձերը, և նրանցից Ղազարյան Ալխասը, օրինակ, հայտարարել է, թե նախկին նախագահները մերժեցին Նիկոլի հրավերը, քանի որ ի սկզբանե գիտեին, որ պարտվելու էին. ասելիք չունեին, իսկ եթե ունենային, ապա անպայմանորեն կընդունեին մարտահրավերը:
Այս տրամաբանական շղթան իրականում պրիմիտիվ ուղեղ ունեցողների համար կառուցված «կուտ» է, որի հեղինակն հենց Նիկոլն է. նա է սիրում նման պրիմիտիվիզմով զբաղեցնել մարդկանց ուղեղները՝ կարծելով, թե հանրությունը մեծամասամբ կազմված է «համբալներից» (Ավինյան Տիկոյի հոր սիրած տերմինն է):
Իրականությունը, սակայն, ալխասների համար չափազանց հիասթափեցնող է. հասարակության մեջ «համբալների» թիվն էականորեն պակասել է. իրական «համբալները» այլևս գտնվում են Նիկոլի թիմում, ինչի ապացույցը չեղած տեղից շեֆի համար քաղաքական կապիտալ քամելու ոմանց խղճուկ փորձերն են, որ առաջ են բերում միայն քմծիծաղ:
Բանավիճելու ոչինչ չկա, քանի որ թաքուն բան չի մնացել, որ հայտնի չդառնա: Իսկ փաստն այն է, որ Արցախը կար, իսկ հիմա չկա և չկա բացառապես սեփական կետից բանակցած Նիկոլի արկածախնդրության, իսկ իրականում մեծ դավադրության պատճառով: Եթե նախկին բոլոր իշխանությունների օրոք բանակցվել է ընդամենը Արցախն Ադրբեջանին հանձնելու կերպը, ապա ինչո՞ւ այդ հանձնումը տեղի ունեցավ հենց Նիկոլի օրոք այն էլ այն դեպքում, երբ Աննայի մարդը ներկայանում է որպես Արցախի անկախության անօրինակ մի ջատագով, որին իբր պարզապես չհաջողվեց կյանքի կոչել իր իղձերը, քանի որ դաշնակից երկիրը «քցեց»: Թե՞ կա մեկը, ով կարող է պնդել, թե 44-օրյա պատերազմի սցենարն ու վերջնարդյունքը նախապես Նիկոլին հայտնի չի եղել:
Եթե Նիկոլը իսկապես բանավիճելու արիք ունի, ապա կարող է դրական արձագանքել ասենք Արմեն Աշոտյանի առաջարկին ու նրա հետ վեճի բռնվի: Բայց նա դա չի անի մի պատճառով՝ շատ լավ գիտի, թե ինչ քաղաքական հետևանքներ իր համար այն կունենա:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3566
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել