Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդկացության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Ըստ քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։

Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբուսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։

«Ակնհայտ է, որ խախտումը կա, հեռախոսի մեջի խոսակցությունները քննիչի կողմից հայտնվել է մեկ այլ անձ մոտ՝ վարչապետ, ԱԱԾ, ՔՊ պատգամավորներ։ Դա օրենքի կոպիտ խախտում է, առավել ևս դա նախաքննական գաղտնիքի խախտում է։ Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք», -Ազատության փոխանցմամբ, ասել է փաստաբանը։

Փաստաբան Հակոբ Ճարոյանը 10-ն օր առաջ դիմել էր Գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել պատգամավոր Աղազարյանի անձնական տեղեկությունները հրապարակելու համար: Հովիկ Աղազարյանի հեռախոսը նախաքննական մարմիննառգրավվել էր Քննչական կոմիտեի նախկին ղեկավարԱրգիշտի Քյարամյանի հետ գործով, որից հետո նրա հեռախոսի պարունակությունը Հակակոռուպցիոն կոմիտեից հասել էր ԱԱԾ, հետո էլ վարչապետին ու ՔՊ-ականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել