Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմ հիշողություններ է պահպանել համաշխարհային քաղաքական գործիչներ Հելմուտ Քոլի, Ժակ Շիրակի և Սիլվիո Բեռլուսկոնիի մասին: Մեծ մամուլի ասուլիսի և «Ուղիղ գծի» ժամանակ Ռուսաստանի առաջնորդը նշել է հայտնի պատմական դեմքերի, որոնց հետ կցանկանար մեկ բաժակ թեյ խմել:

ՌԴ նախագահի խոստովանությամբ՝ նա շատ բան է սովորել Քոլից, ում հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում էր։ Քոլի հետ զրույցները Պուտինն օգտակար է համարել իր համար։

Ֆրանսիայի նախագահ Շիրակին ՌԴ նախագահը անվանել է քաղաքավարի և ինտելիգենտ մարդ։ Լավ իմաստով ճարպիկ էր Իտալիայի հանգուցյալ վարչապետը։ Նրանք բոլորն էլ անհատականություններ էին՝ սեփական կարծիքներով և կենտրոնացած էին իրենց երկրների պետականության վրա։ Պուտինը հայտարարել է, որ շատ է գնահատում ընկերներին։

Իսկ ներկայում կուզենար ավելի հաճախ շփվել ընկերների և մտերիմների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել