Tert.am-ը գրում է․

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը խոսել է Բահրեյնում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքների և ապագայի ծրագրերի մասին։

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- 19-ամյա ծանրորդուհու խոսքերն է մեջբերում ԿԳՄՍՆ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ երիտասարդ մարզուհին երկամարտի 205 կգ արդյունքով իր կարիերայում առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալ մեծահասակների աշխարհի առաջնությունում,  պոկում վարժությունում 120 կգ արդյունքով Գրիգորյանը ահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ և նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել