Tert.am-ը գրում է․

Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար:

Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով», – պարզաբանեցին գերատեսչությունից։

Այնտեղ ընդգծեցին, որ խոսքը վերաբերում է հաղորդակցման ծրագրի օգտագործման վտանգների կանխմանը՝ ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրմանը, թմրանյութերի վաճառքին, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տարածմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել