Իշխանությունները քննարկում են դեպի Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին աստիճանահարթակ կառուցելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է Լոռու մարզպետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել նախարարություն՝ հետաքրքվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ուխտագնացության ճանապարհն ավելի ապահով դարձնելու համար։ Նախարարությունից մեր հարցումը վերաուղղել են Լոռու մարզպետարան, այնուհետև մարզպետարանի պատասխանը տրամադրել մեզ։

«Սպիտակ համայնքի ղեկավարի գրության համաձայն` համայնքի վարչական տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում»,- հայտնում են մարզպետարանից։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել