Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի միգրացիոն իշխանությունները կարող են Հայաստան արտաքսել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դպրոցականի ծնողներին:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ կառույցներում իր աղբյուրին։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, դանակահարվել էին երկու դեռահաս։ Հարուցվել էր քրեական գործ՝ անփութության և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից։

Դատարանը մերժել էր խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականի ձերբակալությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելումը, օրինակ` նրան չի կարելի դպրոց գնալ և օգտվել համացանցից։

Նրա ծնողների նկատմամբ դիտարկվում է ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը (Ռուսաստանի Դաշնությունում մուտքի կանոնների և կացության ռեժիմի խախտում)։

Նշենք, որ նրանք Կուբան են ժամանել Հայաստանից։ Այս հոդվածի խախտումը նախատեսում է վարչական տուգանք՝ մինչև 5 հազար ռուբլի և արտաքսում Ռուսաստանի Դաշնությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել