Starnews.am-ը գրում է․
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ էին մեկնել մի շարք արտիստներ: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի էր պատրաստվել օրվան. հատուկ արտիստների համար կարված զգեստներ, շքեղ ու էլեգանտ կերպարներ, որոնք չէին զիջում մեկը մյուսին…
Սակայն, երկրպագուների աչքից չէր վրիպել, որ մի քանի հայ երգիչ-երգչուհիներ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, հրավիրված չեն եղել այս մրցանակաբաշխությանը: Նրանցից են, օրինակ` երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, Արփի Գաբրիելյանը, Լիլուն, Միհրան Ծառուկյանը, Լենա Ղազարյանը և ուրիշներ:
StarNews.am-ը կապ հաստատեց Արփի Գաբրիելյանի հետ: Մեզ հետ զրույցում Արփին նշեց, որ իր ԱՄՆ մեկնելը մրցանակաբաշխության հետ կապ չունի:
Այն հարցին, թե ինչն է պատճառը, որ գտնվելով ԱՄՆ-ում չի մասնակցել Dolby թատրոնում, տեղի ունեցած հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը, Արփին նշեց.
«Ես ԱՄՆ ում եմ ինձ համար շատ կարևոր՝ «Բախտի Տերը » ֆիլմի ցուցադրությանը ներկա լինելու համար, Ամանորին այստեղ ելույթ ունենալու համար և ոչ թե մրցանակաբաշխությանը մասնակցելու համար»:
Այն նկատառմանը, որ Արփին ու ամուսինը՝ Միհրան Ծառուկյանը, ոչ պակաս ակտիվ են եղել, ու հետևաբար չհրավիրվելը ասեկոսեների առիթ է հանդիսացել, որ կա կոնֆլիկտ համերգի կազմակերպիչների և իրենց միջև, երգչուհին չցանկացավ պատասխանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: