Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կիևին՝ Ռուսաստանի ուղղությամբ ամերիկյան արտադրության հրթիռներ արձակելու համար։
«Ես կտրականապես համաձայն չեմ: Ինչո՞ւ ենք մենք դա անում, մենք պարզապես սրում ենք այս հակամարտությունը», հայտնում է Time-ը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը «ավելի հեշտ խնդիր է», քան Ուկրաինայի հակամարտությունը։

Թրամփը նաև վտանգավոր և հիմարություն է անվանել Բայդենի որոշումը՝ խոցել ATACMS հրթիռներով ՌԴ-ն խորքերը:

«Սա շատ անկայուն իրավիճակ է: Կարծում եմ, որ հիմա ամենավտանգավորն այն է, որ Զելենսկին որոշել է նախագահ (Ջո Բայդենի) հավանությամբ, սկսել հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ: Սա լուրջ էսկալացիա է, ես կարծում եմ, որ դա հիմար որոշում է»,- ընդգծել է Թրամփը ամսագրին տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել