Starnews.am-ը գրում է․
StarNews-ը հետևեց «Օվկիանոսից այն կողմ» հաղորդմանը, որտեղ հյուրընկալվել էր երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը։
Հողորդման առաջին հարցն այսպիսին էր՝«Որտեղ եք դուք Ձեզ տանը զգում` Հայաստանում՞,թե՞ Միացյալ Նահանգներում»։
Արսենը նշեց.
«Ինձ երևի թե դեռ շուտ է այս հարցը տալ, որովհետև ես շատ կարճ ժամանակ է, ինչ Միացյալ Նահանգներում եմ։ Մանավանդ ամիսներ առաջ եմ եղել Հայաստանում։ Հայաստանը՝ Երևանը, իմ տունն է: Շատ տարբեր բաներ եմ կարոտում և շատ բաներ կային, որ չէի սիրում: Ես երբեք չեմ պատկերացրել,որ Հայաստանից դուրս կարող եմ մի տեղ ապրել։ Հիմա ժամամակավորապես գտնվում եմ Միացյալ Նահանգներում, որպեսզի կրթեմ սփյուռքի բալիկներին»։
Խոսք եղավ Ամերիկայի ֆենոմենի մասին.
«Այստեղ դու դատապարտված ես շատ աշխատելու։ Բայց, եթե անկեղծ լինեմ, ես շատ սիրում եմ այս երկիրը՝ հրաշալի երկիր է»։
Ինչպիսի ՞մանկություն է ունեցել Արսեն Գրիգորյանը.
«Հրաշալի մանկություն եմ ունեցել, ապրել եմ Լենինգրադյան թաղամասում։ Մենք ձորում ամեն օր գետում լողացած սերունդն ենք։ Նորմալ հայկական, երևանյան մանկություն ունեցած երեխեք ենք։ Կռիվ արած, ծեծած, ծեծ կերած։ Ես շատ գոհ եմ: Ամենաշատը ցավում եմ տղայիս համար։ Իմ տղան ինձանից շատ երևանցի է։ Իր կյանքում ընտանիքից հետո ընկերությունն է, եթե ոչ հավասար անգամ։ Տղայիս ամբողջ ընկերները մեր տանը մնում էր քնեին։ Ափսոսում եմ, որ այստեղ փողոց հասկացությունը չկա, երեխանները դուրս գան խաղալու»։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։