Starnews.am-ը գրում է․
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ են մեկնել մի շարք արտիստներ: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվել օրվան. հատուկ արտիստների համար կարված զգեստներ, շքեղ ու էլեգանտ կերպարներ, որոնք չեն զիջում մեկը մյուսին…
Սակայն, երկրպագուների աչքից չի վրիպել, որ մի քանի հայ երգիչ-երգչուհիներ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, հրավիրված չեն եղել այս մրցանակաբաշխությանը: Նրանցից են, օրինակ` երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, Արփի Գաբրիելյանը, Լիլուն, Միհրան Ծառուկյանը, Լենա Ղազարյանը և ուրիշներ:
Այս թեմայի շուրջ երգչուհի Շպռոտն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հարցին ու տվել անկեղծ պատասխաններ և իհարկե խոսել իրեն չհրավիրելու հավանական պատճառների մասին։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։