SputnikԱրմենիա-ն գրում է․
ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Աղազարյանը։
Դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում հայտարարել էր, թե իրավապահ համակարգը պատգամավորի հեռախոսն առգրավելուց հետո բախվել է այնպիսի տեղեկությունների, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում՝ այդ թվում հակահետախուզական։ Վստահեցրել էր՝ քննչականն էլ իր գործառույթների շրջանակում պարտավոր էր կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի պարունակությունը պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ ի դեմս ՀՀ վարչապետի։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։