Lurer.com-ը գրում է․

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում միգրանտների համար քննությունների արժեքի մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Որոշման համաձայն՝ քաղաքացիության համար քննություն հանձնելու արժեքը կկազմի 2 950 ռուբլի, ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար՝ 5 900 ռուբլի, աշխատանքի թույլտվություն ստանալու համար՝ 3 800 ռուբլի, իսկ ժամանակավոր կացության իրավունք ստանալու համար քննությունը կարժենա 5 900 ռուբլի։

Քննությունները ներառում են ռուսաց լեզվի թեստավորում, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների վերաբերյալ հարցերով բլոկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել