Starnews.am-ը գրում է․

Հաղորդման ընթացքում դերասանը խոսեց առաջին կնոջից ամուսնալուծվելու և 5 քույրերի հետ կապ չունենալու մասին:

Նախկին կնոջից բաժանվելու մասին խոսելիս`դերասանը նշեց.

«Ծավալուն և բնականաբար անձնական թեմա է, բայց ամեն դեպքում կփաստեմ, որ մարդիկ կամ իրար հետ ապրում են, կամ չեն ապրում։ Խաբել, հորինել, նկարել հնարավոր չի»,- նշեց դերասանն ու խոստովանեց, որ իրենց մեջ կար սիրո պակաս:

«Նա իմ ճանաչած ամենաուղիղ խոսացող մարդն է։ Ամենակարևորն անկեղծությունն։ Ես չեմ պատկերացնում, որ մենք որևէ բան կունենանք, որ իրարից թաքուն կլինի։ Մենք 10 տարվա մեջ վեճի վայրկյան չենք ունեցել»,-պատմեց Արտյոմը`խոսելով ներկայիս կնոջ մասին:

Արտյոմ Կարապետյանն ունի 5 քույր։ Ինչպիսի՞ն  են նրանց հարաբերությունները.

«Չէի ասի` ոչ դիր ու լաց, ոչ թող ու փախի։ Ամեն դեպքում պետք է անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ ոչ այնքան հաճելի։ Ամենադաժան բանը, երբ հարվածը դու ընդունում ես քո տնից։ Ես ուղղակի կապս խզեցի և վերջ, որովհետև դա իմ համար անհասկանալի էր։ Ո՞նց կարող են նույն մարդկանցից ծնված մարդիկ այդքան տարբեր մտածել, մեկը` պլյուս, մեկը` մինուս։ Կան փորձեր նրանց կողմից վերադառնալու, բայց ես այդ ընդացքում շատ թանկ բան կորցրեցի՝մորս, ով չհասկացավ` ես ինչ արեցի։ Դա մնալու է իմ հետ` մինչև մահս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել