Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են  անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր: 

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում նա և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել