Lurer.com-ը գրում է․
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է երկրում իրականացված ձերբակալություններին և կոչ արել Վրաստանի գործընկերներին ճնշում գործադրել իշխող կուսակցության վրա։
«Բռնաճնշումներ Վրաստանում. Ես շտապ կոչ եմ անում մեր գործընկերներին և նրանց, ովքեր ցանկանում են վերացնել խորացող ճգնաժամն ու անկայունությունը, ժամանակն է հզոր ճնշում գործադրել իշխող կուսակցության վրա, որը երկիրը անդունդ է գցում։ Մի ուշացեք», -«Գրուզիյա օնլայն»-ի փոխանցմամբ՝ սոցցանցում գրել է Զուրաբիշվիլին։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/607559/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել