3 տեսակի հայրենասերները:1-տեսակի լոզունգն է՝- "ազգիս խաթրին չկպնես: " Այսինքն սրանք ազգը որպես իրենց սեփական ապրանք են պատկերացնում: Ի հետևանք, արդեն ավտոմատ բխում է վերաբերմունքը իր ապրանքին "քխ" ասողների հանդեպ:
2- "Տո դու ով ես, որ ազգի մասին ես խոսում՞: Զահլեքս տարաք էլի:"
Էս կատեգորիայում են ժողովրդի համարյա 80-90 տոկոսը: Մի մասն անշահագռգիռ է այդ կարծիքին- հիասթափված է ամենքից ու ամեն ինչից: Մյուս մասը շատ էլ շահագռգիռ է այդ տեսակետը շահարկում, որովհետև դրանով իր գերակա դիրքն է ապահովում և այլոց հիասթափեցնելով վերարտադրվում:
Այս խմբում են նաև սրա-նրա փեշի տակ մտած, բայց նաև իրենցով խփնվածները, որոնց գործը մի կողմից խելոք "հայրենասեր" երևալն է, մյուս կողմից էլ շեֆին, կամ իրենց փոքր խմբին քողարկված փառաբանելն է:
3- Անշահագռգիռ -անտեղյակ -լավատեսներ: Այս փոքր խմբում են թե իսկապես հայրենասերները, թե կռված, բայց համեստ տղերքը, թե պետական ու ազգային-հասարակական-պետական անկողմնակալ, բայց խիստ քննադատություն տանողները, թե ցինիկներ, թե տեխնոկրատներ, թե կարգին մասնագետներ, թե կյանքի արհավիրքներով անցածներ, թե այլոց կարծիքին հանգիստ վերաբերվողներ:
Զարմանալիորեն, 3-ը ամենափոքրն է ու մերժվածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել