Emedia.am-ը գրում է.

Քենիայի առևտրային կենտրոնում ահաբեկիչների թվում են եղել առնվազն 3 արևմտաերկրացի։ Այս մասին հայտնում է RT գործակալությունը՝ հղում կատարելով Քենիայի Արտգործնախարար Ամինա Մոհամեդին։

Քենիայի առևտրային կենտրոնում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է ահաբեկիչների կողմից շրջափակումը, որի արդյունքում շուրջ 60 խաղաղ բնակիչ սպանվել է, որոնց թվում երեխաներ, կանայք, զբոսաշրջիկներ։ Այս պահին առևտրային կենտրոնում ընթանում է վերջին ահաբեկիչների չեզոքացումը։

Ամերիկայի երկու քաղաքացիները եղել են արմատներով սոմալիացի կամ արաբ։ Բրիտանացին կին էլ, ով, ինչպես հայտարարել է Ամինա Մոհամեդին, մինչ այդ նման գործողությունների մասնակից արդեն եղել էր։ Այս տեղեկությունը հաստատել են մեկ հետախուզության սպա և երկու զինվոր, ովքեր պնդում են, որ սպանվածներից մեկը սպիտակամաշկ կին էր, ում կոչում էին «սպիտակ այրի»։ Կինը ամուսնացած է եղել մահմեդականի հետ, ով եղել է ահաբեկիչ ու մահացել է գործողություններից մեկը ժամանակ։ Կինը այնուհետև տեղափոխվել է Աֆրիկա ու ակտիվ պայքարի մեջ է մտել։

Ահաբեկիչները եղել են Ալ–Շաբաաբ խմբի անդամներ, որոնք, ըստ ՆԳ նախարարի, ենթարկվել են Ալ–Քաիդայի ուղիղ հրամաններին։ Նրանց պահանջն է եղել միջազգային զորամիավորումները դուրս հանել հարևան Սոմալիից, որտեղ արդեն երկու տասնամյակ ընթանում է քաղաքացիական պատերազմ, ու որտեղ 1992 թ–ի դեկտեմբերից տեղակայված են ՄԱԿ խաղաղապահ զորքերը։

Խմբում եղել են 10-15 ահաբեկիչ՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ։

Այս պահին 3 ահաբեկիչ սպանվել է, մնացածը վիրավոր են։

Ինչպես պատմել են ականատեսները՝ ահաբեկիչներն ընտրում էին ոչ մահմեդականներին մահապատժի ենթարկելու համար՝ ստիպելով բոլորին անգիր ասել մահմեդական աղոքներից մեկը։

Սպանված 62–ի թվում են եղել առնվազն 6 բրիտանացի, 1 բրիտնացի Ավստրալիայից, երկու ֆրանսիացի կին, երկու կանադացի, որոնցից մեկը դիվանագետ է եղել, չինացի կին, երկու հնդիկ, հարավկորեացի, հարավաֆրիկացի, մեկ դանիացի կին։

Ըստ Կարմիր Խաչի տվյալների՝ վիրավորվել է շուրջ 200 մարդ, 63–ը անհետ կորած են, շուրջ 1000-ին հաջողվել է փախչել առևտրային կենտրոնից։ Մոտ 200 գերի հնարավոր է եղել փրկել երկուշաբթի առավոտյան սկսված պաշարման արդյունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել