Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկներն օպերատիվ տեղեկություններն իրացնելով, տաք հետքերով, մոտ 30 րոպեում, հայտնաբերել ու վնասազերծել են այսօր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում տեղափոխում էին Երևան, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմում է փախուստի։
Տեղում ոստիկաններն անցնում եմ ուժեղացված ծառայության ու պարեկներին ու համայնքային ոստիկաններին հաջողվում է փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել ու վնասազերծել փախուստի դիմածին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում և տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/11/18/1273406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել