ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն։
Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Ֆարերյան կղզիների ընտրանուց։ Սուրեն Չախալյանի գլխավորած թիմը գնդակ բաց թողեց առաջին խաղակեսի միջնամասում։
33-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց մրցակցի ավագ Վիլջորմուր Դավիդսենը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը կատարեց 27 հարված, որից դիպուկ էր 9-ը։ Հայաստանի հավաքականն այս պարտությունից հետո վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Խաղարկության վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, իսկ մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել