Lurer.com-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ` Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ։

«Նոյեմբերի 14-ին` ժամը 18:00, Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության Հրապարակից, ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականի պահանջով։ Երթը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Հատկանշական է, որ Սախարովի հրապարակում Red Eagles և FAF ֆան ակումբների երկրպագուները կմիավորվեն և դեպի մարզադաշտ երթը կլինի միասնական։ 

Եվ այսպես, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ շատրվաննեդի մոտ, ժամը 18:00-ին։ Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ կարմիր հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 19։00-ին»,-ասվում է հայտարարության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել