Մուրազի Բորիկն անդրադարձել է Մարուքյան Էդմոնի հայտարարությանը, ըստ որի՝ երկու նախկին նախագահները պետք է հեռանան քաղաքականությունից, այդ թվում՝ երկրոդ նախագահի որդին՝ միաժամանակ հարց բարձրացնելով, թե ինչու Էդմոնը Միքայել Մինասյանի անունը չի տվել: «Եթե Լևոն Քոչարյանը պիտի հայտարարի, որ հեռանում է քաղաքականութունից, ինչո՞ւ նման հայտարարություն չպիտի անի Միքայել Մինասյանը»,-հարց է բարձրացրել Բորիկը:

Բորիկը ուղեղի հետ իսկապես խնդիրներ ունի, քանի որ եթե չունենար, կարձանագրեր այն փաստը, որ Մինասյանի անունը Մարուքյան Էդմոնը չի տվել մի պարզ պատճառով՝ նրա՝ ակտիվ քաղաքականությունից հեռու լինելու: Նկատենք, որ ի տարբերություն ասենք Լևոն Քոչարյանի, Մինասյանը պատգամավոր չէ: Նա դիվանագետ է, որ պարզապես ժամանակ առ ժամանակ գրառումներ է անում՝ փորձելով դրանց միջոցով իր քաղաքացիական դիրքորոշումը ներկայացնել երկրում ընթացող պրոցեսների վերաբերյալ: Այսինքն՝ մարդն ընդամենը գրում է՝ պրակտիկ քաղաքականություից հեռու գտնվելով:

Մինասյանի ստվերից Բորիկն ու նրա տերերն այնքան են վախենում, որ նույնիսկ նրա գրչից են սարսափում, ինչը, իհարկե, խոսում է Մինասյանի ունեցած լրջագույն քաղաքական կշռի մասին: Թերևս հենց այդ պոտենցիալից են բորիկները վախենում ու Նիկոլին սատարում: Այս տեսակի համար ավելի նախընտրելի է Նիկոլը, որի շնորհիվ որոշակի ստատուս են իրենց համար ապահովում, քան երկրի փրկությունն ու նիկոլազերծումը. գալիք իշխանության պայմաններում ներկայումս ունեցած ստատուսը չի երաշխավորվելու:

Բորիկն ու Մարուքյան Էդմոնը մի սանրի կտավ են, ուղղակի ամեն մեկն իր դաշտում է խառնակչություն անում՝ հետապնդելով սեփական նպատակներն ու շահերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել