Այս հայտարարությամբ Սիսակը ցանկացել է հերքել ակնհայտը. Հայաստանում ֆուտբոլն անկում ապրեց հեղափոխությունից հետո, երբ ինչպես այս, այնպես էլ մյուս ոլորտներում, նորաթուխ իշխանությունները սկսեցին նշանակել իրենց մարդկանց՝ բոլոր ոլորտները քանդելու ու քարը քարին չթողնելու նպատակով:
Սիսակի հայտարարության կապակցությամբ հարց է առաջաում՝ իսկ ֆուտբոլ ունե՞նք: Ըստ էության, չունենք, ինչը, ելնելով Սիսակի տրամաբանությունից, հետևանք է հենց քաղաքական միջամտության: Ճիշտ է՝անկախության շրջանում հայկական ֆուտբոլը երբեք չի փայլել, բայց այն, ինչ որ տեղի է ունենում Նիկոլի օրոք, մի քանի տարի առաջ պատկերացնել անգամ չէր կարելի: Ինչո՞ւ: Պատճառը նախ՝բարձիթողի իրավիճակն է, ապա՝ ամեն ինչից փող «քերելու» մոլուցքը: Կամայական մեկին պաշտոն են տալիս՝ միայն պահանջելով հնազանդություն ՔՊ-ին: Արդյունքում շատ կարճ ժամանակհատվածում ձևավորվում է կոռուպցիոն մի այնպիսի մեխանիզմ, որի պատճառով ոլորտն ուղղակի փլուզվում է, հետքն էլ չի մնում: Ահա այսպիսի իրավիճակ է և ՀՖՖ-ում, որի մեղավորները քաղաքակն իշխանություններն են, հետո միայն այլոք:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել