Աբովյան փողոցի վրա, Պուշկինի դպրոցի մոտ, մեծ գրախանութ կար, որտեղ դպրոցական ժամանակ մակուլատուրա էի հանձնում, ստանում հազվագյուտ գիրք ձեռք բերելու կտրոններ:
Հետո սպասում էի այդ գրքի լույս ընծայմանը, որպեսզի հասցնեմ ձեռք բերել այն:
Հետո գիշերվա 3-4-ից հարևաններս հերթ էին կանգնում, որ "Библиотека Всемирной Литературы" շարքից նոր գիրք ձեռք բերեն, կամ հանրագիտարանի նոր հատոր:
Հիմա հանրագիտարանի շենքում Ինեկո բանկն է, իսկ գրախանութս դարձել է 2 հատ կոշիկի սրահ: Ահա այսպիսի բաներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/586038384775321?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել