Վանքի վանահայրը* մի օր ծառային ասում է.
- Մեր մառանում շատ մկներ են երեւացել: Գնա մոտիկ գյուղը եւ մի կատու բեր:
Այդ ծառան մի քիչ խուլ է լինում: Գնում է գյուղ, տեսնում է` մի աղջիկ երեխային օրոր է անում:
- Վանահայրը, չգիտեմ ինչու, պատվիրեց մի ճուտ բերել վանք:
Աղջիկը, որ նույնպես մի քիչ խուլ էր, գոռգոռում է.
- Ոչ մի դեպքում, ես իմ քույրիկին քեզ չեմ տա:
Եվ այս ասելիս, նա բարկությամբ թափահարում է ձեռքերը:
Այն ժամանակ վանքի ծառան էլ բարկանում է եւ գոռում.
- Մեղքի մեջ թաղվեցիր, աղջիկ: Ինչպե՞ս ես համարձակվում աստծո ծառայի վրա գոռգոռալ:
Այս ասելով նա հրում է աղջկան եւ թողնում ետ գնում:
Իսկ աղջիկը վազում է մոր մոտ եւ ու ասում.
- Վանահայրը, չգիտես ինչու, պատվիրել է վանք տանել իմ քույրիկին:
Բանից դուրս է գալիս, որ սրա մայրն էլ մի քիչ խուլ է լինում: Սա էլ շտապում է այգի, որտեղ բարձր ծառի տակ փռված թաղիքին նստած` իր խուլ մարդը խաղում էր կատվի ձագի հետ:
- Պատրաստվիր ճամփա ընկնելու, - ասում է կինը: - Վանահայրը, չգիտես ինչու, պատվիրել է վանք տանել մեր հորթը:
- Դե ինչ կա որ, - ասում է խուլ ամուսինը: Փիսիկն է ուզում` թող փիսիկը լինի: Աստծո ծառային ես ոչինչ չեմ խնայի:
Այս ասելով նա վերցնում է կատվի ձագը եւ գնում վանք: Վանահայրը տեսնում է, որ գյուղացին կատվի ձագ բերեց, իր վանականներին ասում է.
- Իմացած եղեք, ոչ ոք իմ պատվիրաններն այնպես լավ չի կատարում, ինչպես մեր խուլ ծառան:
*Այստեղ խոսքը ամենայն հավանականությամբ բուդդայական վանահոր մասին է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Arevelq/posts/660215723997321
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել