Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։
Նորին Սրբությունը նկատեց, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր Աթոռում լավագույն առիթ է վերապատրաստման ծրագրի շրջանակներում ամբարած գիտելիքներով և հովվական կյանքի փորձառությամբ առակա մարտահրավերների, հովվական կյանքին առնչվող ու հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ համատեղ քննարկումներ կազմակերպելու և դրանց հաղթահարմանն ուղղված ընդհանուր մոտեցունմեր ձևավորելու:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին ծրագրի իրականացման գործում ցուցաբերած հետևողականության համար:
Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/pfbid02gNvviUk2zsfv4CZvgjYA6r1uXEKxGGrECTiBa7WXBAoKudR6YuJu1MGwWL87sUW2l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել