Օրերս Նիկոլը մի կրքոտ ելույթ էր ունեցել կառավարությունում՝ հոխորտալով, թե այլևս ոչ ոք իրավունք չունի՝ «կոնյակ» բառը նույնիսկ գործածելու իր լեքսիկոնում, քանի որ այն, պարզվում է, հորինել են ֆրանիացիները՝ ուրիշ ոչ մեկին չտալով իրավունք՝ որևիցե տեսակի խմիչք կոչելու այդ եզրով. Հայաստանյան արտադրողները սեփական արտադրանքը կարող են կոչել ինչ ասես՝բացի կոնյակից:
Եվ ահա պարզվում է՝ Մուրազի Բորիկին մեծապես ոգևորել էր Նիկոլի այս հերթական արկածախնդրությունը. փոխարենը քննադատելու Նիկոլին, Բորիկը քննադատել էր նախկին իշխանություններին՝ պնդելով, թե «Կոնյակ» անվանումից հրաժարվելու հիմքը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Ըստ այդմ՝ հայկական կոնյակ արտադրողները պետք է աստիճանաբար այս անվանումից հրաժարվեն նախ՝ տեղական շուկայում վաճառվող (մինչև 2032 թվականը), ապա՝ արտահանվող խմիչքի համար (մինչև 2043 թվականը)։
«Հետաքրքիր է տեսնել, թե նախորդ իշխանության աջակիցները ինչպես են ծաղրում Փաշինյանի կառավարությանը իրենց ստորագրած պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։
Դե արի ու այս վիճակում ժողովրդից ակնկալի, որ գիտակցված, առանց մոլորությունների ընտրություն կատարի»,-մասնավորապես՝ գրել էր Բորիկն ի ֆեյսբուքյան ստատուսում:
Բորիկը հերթական անգամ տարվել է «ձվի մեջ մազ փնտրելու» անփառունակ զբաղմունքով. տվյալ դեպքում պետք է հարց բարձրացներ՝ կապված ոչ թե «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հետ, որը, բնականաբ, Հայաստանի շահերից է բխում, բայց որը ՔՊ-ն կապիտալիզացնել չի կարողանում, այլ՝ ժամկետների, քանի որ Նիկոլն ակնհայտորեն էականորեն առաջ է ընկել սահմանված ժամկետներից՝ չհաշված այն, որ հարկ եղած դեպքում Հայաստանը կարող է վիճարկել Ֆրասիայի այդ պահանջն այնպես, ինչպես դա արել են որոշ երկրներ: Ընդ որում՝ ըստ որոշ ասեկոսեների՝ Նիկոլը դա արել է մի քանի միլիոն եվրոյի դիմաց՝ Ֆրանսիայից ստացված:
Բայց Բորիկը նախընտրել է «պղտորել ջուրը», քանի որ այդ ակտի համար հստակորեն վճարվել է. այսպես չանի, փող չի ստանա, իսկ եթե չստանա, ԶԼՄ-ն կփակվի ու Բորիկն անգործ կմնա:
Թևանյան Անդոյի հետ քաղաքական դաշտում ինքնահսատատվելու համար Բորիկն ընտրել է ամենաանբարո եղանակը: Բայց ի՞նչ անի խեղճը, եթե այդպես են պատվիրել ֆինանսավորողները:
Անտեր անեմ փողը…